Եթե կարճ անդրադարձ ունենանք Փաշինյանի նյույորքյան այցին, երեք արձանագրումներ կարող ենք անել.
1. Փաշինյանի քաղաքականությունը դարձյալ տեղավորվում է պատրանքների, իր պրիմիտիվ պատկերացումների վրա: Պատահական չէ նրա զույգ ելույթների երկու կարգախոսները՝ «Ապագա կա» և «Լավ ասենք, որ լավ լինի»
2. Նրա ելույթի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նվիրված հատվածները բացարձակապես հիմնազուրկ են, որովհետև պաշտոնական Բաքուն Երևանի առաջարկությունները կատեգորիկ մերժում է:
3. Փաշինյանի՝ Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս դնելու քաղաքականությունը մեր երկիրը ոչ թե ինտեգրելու է Արևմուտքին, այլ դնելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ